Logo

Աստղագետները ցույց են տվել Արեգակի քրոմոսֆերայի առաջին մանրակրկիտ պատկերը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:56 / 09.09.2022Նախագծեր
Արեգակի քրոմոսֆերա

Նորմալ պայմաններում անհնար է լուսանկարել այն․ օգնել է արևի խավարումը։

Հավայան կղզիներում տեղակայված DKIST-ը՝ 4 մ լայնությամբ հայելիով ամենամեծ արևային աստղադիտակը, լուսանկարել է Արեգակի քրոմոսֆերան՝ առաջին մանրակրկիտ պատկերը։

Արեգակի քրոմոսֆերա-1

Քրոմոսֆերան աստղի արտաքին թաղանթն է, Արեգակի մոտ այն ունի մոտ 10000 կմ հաստություն։ Նկարում պատկերված է քրոմոսֆերայի մեկ շրջան՝ մոտ 82500 կմ անկյունագծով: Նկարն արվել է հունիսի 3-ին, սակայն այն մինչև հիմա մշակվում էր։

Արեգակի արտաքին թաղանթը, որպես կանոն, շատ դժվար է տեսնել, քանի որ ֆոտոսֆերայի ճառագայթումը լուսավորում է այն։ Արեգակի խավարման ժամանակ, երբ լուսինը փակում է պայծառ լույսը, աստղի շուրջ կարող եք տեսնել վառ կարմիր օղակ՝ հենց դա էլ քրոմոսֆերան է:

Արեգակի քրոմոսֆերա-2

DKIST-ի տեղադրումն ավարտված չէ, ուստի սարքը դեռ ամբողջությամբ չի օգտագործվում: Երբ աստղադիտակը գործարկվի ամբողջ հզորությամբ, գիտնականները կկարողանան մանրամասն ուսումնասիրել աստղի մագնիսական դաշտը, տիեզերական եղանակը, արևային բռնկումները և պսակաձև զանգվածի արտանետումները: Աստղագետներն ակնկալում են, որ DKIST-ը հեղափոխություն կկատարի արեգակնային ֆիզիկայի ուսումնասիրության մեջ: