Logo

ASUS Zenbook S 13. ամենաթեթև նոթբուքը՝ OLED էկրանով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:03 / 31.05.2023LifeTech
null

Գերբարակ մետաղական կորպուս՝ ընդամենը 1 սմ հաստությամբ և ընդամենը 1 կգ քաշով։ ASUS Zenbook S 13 OLED UX5304VA-ն ոչ միայն աշխարհում ամենաբարակ, ամենաթեթև և էկոլոգիապես ամենամաքուր նոութբուքներից է, այլ նաև շատ բազմաֆունկցիոնալ է. այն կարելի է օգտագործել թե՛ աշխատանքի, թե՛ ուսման, և թե՛ պարզապես ֆիլմեր դիտելու կամ տեսախաղեր խաղալու համար։

Կոմպակտ կորպուսում տեղադրված են 13-րդ սերնդի հզոր Intel Core պրոցեսոր, բարձրորակ OLED էկրան, որն ապահովում է վառ, իրական պատկերներ, ինչպես նաև մարտկոց, որն ապահովում է նոութբուքի մինչև 14 ժամ ինքնավար աշխատանք։

NEWS.am Tech-ը որոշել է փորձարկել նոութբուքը՝ պարզելու, թե ինչով է այն տարբերվում մյուսներից և ինչ այլ հետաքրքիր բնութագրեր ունի։

Հիմնական առավելությունները

Գերբարակ մետաղական կորպուս (հաստությունը՝ ընդամենը 1 սմ),
Թեթև քաշ (ընդամենը 1 կգ),
Գեղեցիկ ոչ սենսորային OLED էկրան, որը պատկերի լավ որակ է ապահովում,
Լավ կատարողականություն (13-րդ սերնդի Intel Core պրոցեսոր),
Մարտկոցի ինքնավար աշխատանքի լավ ցուցանիշ (մինչև 14 ժամ),
Արտադրություն, որի ժամանակ հոգ է տարվում շրջակա միջավայրի նկատմամբ:

Թերություններ

Ստեղնաշարի ստեղները ցածր են (թեև շատերի համար դա ամենևին էլ թերություն չէ),
Աշխատանքային ռեժիմում նոութբուքը կարող է աղմուկ հանել:

Zenbook S 13 OLED (UX5304) վաճառքին ընդառաջ ASUS-ը հայտարարում է նոութբուքի խաղարկություն: Ամսվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ կխաղարկվի հուշանվերների երեք հավաքածու, իսկ եզրափակչում կխաղարկվի սուպերմրցանակ՝ Zenbook S 13 OLED (UX5304) նոութբուք, որն ASUS-ի էկոլոգիապես ամենամաքուր նոութբուքն է: ASUS-ի հետ միասին մոլորակի մասին հոգ տանել հնարավոր է 2023-ի մայիսի 31-ից մինչև 2023-ի հունիսի 27-ը՝ մասնակցելով խաղարկությանը։