Logo

Ba3 և հեռանկարը` բացասական․ Moody’s-ը վերահաստատել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության վարկանիշը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:09 / 17.04.2023LifeTech
null

Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ին տրված վարկանիշը՝ այն թողնելով անփոփոխ՝ (IFSR) Ba3 եւ հեռանկարը` բացասական։

Ընկերության վարկանիշը համընկնում է ՀՀ սուվերեն վարկանիշին։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Վարկանիշի տրամադրման գործընթացում Moody’s-ի վարկանիշային գործակալության կողմից հիմք են ընդունվել մի շարք կարեւոր ցուցանիշներ։ Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել Ընկերության կապիտալում պետական մասնակցությունը, ընկերության բարձր ֆինանսական ճկունությունը եւ պարտքի ցածր մակարդակը, ինչպես նաեւ ընկերության համագործակցությունը Swiss Reinsurance Company Ltd Aa3 (excellent) outlook stable վարկանիշ ունեցող հեղինակավոր վերաապահովագրող կազմակերպության հետ:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն մեծապես կարեւորում է այս գնահատականը, որը փաստում է Ընկերության հուսալիության եւ վստահության բարձր մակարդակի մասին։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ն նաեւ կարեւոր է համարում նման վարկանիշի ստացումը ընկերության հետագա զարգացման տեսանկյունից: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկելու արտահանողների համար ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար»: