Logo

Բորսաներ․ թանկարժեք մետաղների գները նվազել են

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:03 / 07.03.2023LifeTech
null

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաների մարտի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 15653.58 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 7373.21 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 7929.79 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.36%-ով և կազմել 958.26 կետ:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 33431.44 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 4048.42 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 11675.74 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

LME. գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 2382.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 8920.50 դոլար, կապարի գինն աճել է 0.14%-ով և կազմել 2122.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 24430.00 դոլար, անագի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 24555.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.46%-ով և կազմել 3032.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 75618.47 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են

 NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 0.42%-ով և կազմել 1852.70 դոլար, արծաթի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 21.16 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 980.60 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի՝ ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղղություններով: