Logo

Չինաստանը դարձել է զարգացող երկրների խոշորագույն վարկատուն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:19 / 28.03.2023LifeTech
null

Չինաստանը դարձել է զարգացող երկրների խոշորագույն վարկատուներից մեկը՝ ստեղծելով անդրսահմանային վարկավորման նոր՝ գլոբալ համակարգ: Այս մասին են վկայում AidData հետազոտական ​​լաբորատորիայի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ 2000 թվականից ի վեր Չինաստանի իշխանությունները առնվազն 240 միլիարդ դոլարի շտապ օգնություն են ուղարկել ավելի քան 20 երկրներ, այդ թվում՝ Արգենտինային, Մոնղոլիային, Պակիստանին և Թուրքիային։ Գումարի մեծ մասը՝ 185 միլիարդ դոլար, Պեկինը հատկացրել է վերջին հինգ տարվա ընթացքում։