Logo

eBay-ը հայտնել է 2021 թվականի թոփ 21 իրերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 10.01.2022Լրահոս
թոփ 21 իրեր

2021 թվականի վերջում eBay-ը հավաքել է աշխարհի շուկաներում ցուցադրված և գնված ամենաարտասովոր ապրանքները: Ցանկը բաղկացած է 21 ապրանքից, այդ թվում՝ հազվագյուտ վինտաժային իրեր:

Տարվա ամենաթանկ գնումները Doernbecher x Air Jordan 1 «What The» համագործակցության սպորտային կոշիկներն են (565.000 դոլար), ինչպես նաև Gem Mint 10 քարտերը՝ ստորագրված Tampa Bay Buccaneers ֆուտբոլային թիմի պաշտպան Թոմ Բրեյդիի (555.000 դոլար) և բասկետբոլիստ Կոբի Բրայանտի ստորագրությամբ (500.000 դոլար):

Տարվա ամենաարտասովոր գնումը Էլիզաբեթ II-ի համար պատրաստված ոսկեպատ Nintendo Wii-ն է (300.000 դոլար):

Ուտելի ապրանքների մեջ առանձնանում են Oreo թխվածքաբլիթները՝ Pokemon-ի պատկերներով (1.000 դոլար)

«Ամենաազնվականը» Բեռնի Սանդերս գործած տիկնիկի գնումն էր՝ ձեռնոցներով։ Խաղալիքը վաճառվել է 40.000 դոլարով: Վաճառողը հասույթը փոխանցել է տարեցներին օգնող Meals on Wheels հիմնադրամին:

Hermes Ostrich Birkin պայուսակը ճանաչվել է տարվա ամենանորաձև գնումը. այն վաճառվել է 60.000 դոլարով։

Հետաքրքիր ձեռքբերումների ցուցակում են Մայքլ Ջորդանի ինքնագրով մարզակոշիկները (250.000 դոլար), Ջոն Բոն Ջովիի ինքնագրով էլեկտրական կիթառը՝ (4.000 դոլար) և «Legend of Zelda: A Link to the Past» տեսախաղերի շարքը՝ (30.000 դոլար)։