Logo

Facebook-ի և Instagram-ի օգտատերերը մնացել են առանց անվտանգության կարևոր գործառույթի

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 23.11.2021Լրահոս
instagram facebook - Facebook-ի և Instagram-ի օգտատերերը մնացել են առանց անվտանգության կարևոր գործառույթի

Ամերիկյան Meta կորպորացիան (նախկինում՝ Facebook) հետաձգել է Facebook Messenger-ում և Instagram ֆոտոծառայությունում ծածկագրման ներդրումը։ Ըստ Engadget-ի՝ օգտատերերի անվտանգության համար կարևոր այս ֆունկցիան վերանայման կարիք ունի:

Facebook-ի գլոբալ անվտանգության ղեկավար Անտիգոնե Դևիսը նշել է, որ մինչև 2022 թվականը ծրագրվում էր անցում կատարել դեպի ավելի անվտանգ հաղորդակցման ալգորիթմներ: Իսկ հիմա Անտիգոնեն ասում է, որ ծածկագրման ներդրումը տեղի կունենա «2023 թվականին մի օր»։

Դևիսը պարզաբանել է, որ մասնագետներից ավելի երկար ժամանակ է պահանջվում ֆունկցիայի մուտքագրման համար։ WhatsApp մեսենջերում, որը նույնպես պատկանում է Meta-ին, վաղուց օգտագործվել է ծայրից ծայր կոդավորումը:

Մենեջերը հավելել է, որ Meta-ն դեռևս կկարողանա հայտնաբերել արգելված բովանդակությունը նույնիսկ գաղտնագրման ներդրումից հետո: Այդ նպատակով մասնագետները կվերլուծեն չգաղտնագրված տեղեկատվությունը և կքննարկեն օգտատերերի բողոքները: