Logo

Fendi-ն նոր հավաքածու է թողարկել՝ մինիմալիստական ​​և ուտիլիտարիստական

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 22.11.2021Լրահոս
homepage fendiness d 1 - Fendi-ն նոր հավաքածու է թողարկել՝ մինիմալիստական ​​և ուտիլիտարիստական

Իտալական Fendi նորաձևության տունը թողարկել է տղամարդկանց համար նախատեսված պայուսակների նոր հավաքածուն՝ Fendiness, որի համար հատուկ վերանայվել է Baguette Messenger-ը և մշակվել քաղաքային ֆունկցիոնալ ուսապարկ։

Պայուսակները նախագծված են քաղաքային կյանքի դինամիկայով՝ կենտրոնանալով հարմարավետության վրա. ունեն լայն գոտի-ժապավեններ, էրգոնոմիկ ձևեր և հասանելի են մի քանի չափսով:

Ոչ մի ավելորդ զարդանախշ, բացարձակ մինիմալիզմ:

Fendiness հավաքածուն էկոլոգիապես մաքուր է. պայուսակներն ու ուսապարկերը պատրաստված են Econyl-ից՝ 100% վերամշակված նեյլոնից, օվկիանոսի թափոններից, հին ձկնորսական ցանցերից և տեխնիկական գործվածքների մնացորդներից:

Fendiness-ի տղամարդկանց պայուսակները կարող եք գնել ապրանքանիշի կայքում և խանութներում։

4e27b31dfd7a9bb06f8e6e5c5a36063c cropped 506x760 - Fendi-ն նոր հավաքածու է թողարկել՝ մինիմալիստական ​​և ուտիլիտարիստական

homepage fendiness d - Fendi-ն նոր հավաքածու է թողարկել՝ մինիմալիստական ​​և ուտիլիտարիստական

  • 1