Logo

Գրեթե 1.2 միլիոն նախնական պատվեր. IPhone 13-ը զարմացնում է

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 15.09.2021Լրահոս
66189 ilustrasi iphone 13 - Գրեթե 1.2 միլիոն նախնական պատվեր. IPhone 13-ը զարմացնում է

Apple-ը iPhone 13-ը ներկայացրել է սեպտեմբերի 14-ին: Apple-ի պաշտոնական խանութը կսկսի նախնական պատվերների ընդունումը սեպտեմբերի 17-ից, սակայն Չինաստանում որոշ խանութներ արդեն թույլ են տալիս դիմել նոր ապրանքների գնման համար: Նույնիսկ մեկ օր չի անցել նոր սերնդի սմարթֆոնների գների հայտարարումից, բայց iPhone 13-ն արդեն ունի 1.189.737 նախնական պատվեր:

Չինաստանում նորույթը հասանելի է 128 ԳԲ, 256 ԳԲ և 512 ԳԲ ներքին հիշողություն ունեցող տարբերակներով: Արժեքը համապատասխանաբար 930,  1.060 և $1.300 դոլար է: Չինաստանում սմաթրֆոնի գինը 130-200 դոլարով ավելի թանկ է, քան ԱՄՆ-ում, բայց առանց հարկերի: Նշենք, որ 1 ՏԲ հզորությամբ հիշողություն ունեցող iPhone 13 Pro Max-ի արժեքը գնահատվում է գրեթե 2.100 դոլար:

Աղբյուրը՝ JD