Logo

Harry Potter: Wizards Unite փակվում է հաջորդ հունվարին

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 03.11.2021Լրահոս
Harry Potter Wizards Unite Being Shut Down By Pok mon GO Developer - Harry Potter: Wizards Unite փակվում է հաջորդ հունվարին

AR-խաղ Harry Potter: Wizards Unite-ը, որը հիմնված է Հարի Փոթերի գրքերի տիեզերքի վրա, կդադարեցնի իր աշխատանքը 2022 թվականի հունվարի 31-ից, այս մասին հայտնի է դարձել ծրագրավորողների պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից։ Դեկտեմբերի 6-ին խաղը կվերանա App Store-ից, Google Play-ից և Galaxy Store-ից, և նույն օրը խաղից գնումներն այլևս հասանելի չեն լինի խաղում։

Harry Potter: Wizards Unite-ը հայտնվել է 2019 թվականի հունիսին: Խաղացողները կարող էին գտնել ֆանտաստիկ կենդանիներ, տարբեր կախարդական առարկաներ իրենց ճանապարհին, մասնակցել մենամարտերի և ամեն կերպ առաջ մղել իրենց խաղային կերպարը: Չնայած խաղը կդադարի գոյություն ունենալ հաջորդ տարվա հունվարին, Wizards Unite-ում իրադարձությունները կշարունակվեն մինչև փակման ժամանակը, իսկ գործող խաղացողները կստանան մի շարք բոնուսներ:

Մշակողները չեն նշել փակման պատճառը։