Logo

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
10:41 / 29.05.2023LifeTech
null

Հայաստանում 2023 թվականի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում:

«Էականորեն փոխվել է խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը: 2023 թվականի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: Այսինքն՝ 2018-ի առաջին 3 ամիսների համեմատ խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել: Սա կարևոր է, որ տեսնենք, որ ոչ թե փոքր տնտեսավարողներին ենք միայն հարկային դաշտ բերում, այլ նաև խոշորներին»,-ասաց վարչապետը:

Նույն ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերի ընդհանուր գումարը կազմել է առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված ընդհանուր գումարի 55.7 տոկոսը, այսինքն՝ 100-ը 1000-ի կեսից շատն է վճարել: