Logo

Հայաստանը՝ ՌԴ մեծահարուստների ուշադրության կենտրոնում․ Private banking-ի տվյալները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:23 / 16.03.2023Հոդվածներ
null

ՌԴ բանկերում եւ ներդրումային ընկերություններում՝ ավանդներում եւ ներդրումային գործիքներում տեղաբաշխված ունեւոր հաճախորդների միջոցները ($1 միլիոն եւ ավելի կապիտալ ունեցող) 2022 թվականին նվազել են միանգամից 21,5%-ով՝ մինչեւ 10,9 տրիլիոն ռուբլի։ Այդ մասին ասված է Frank RG խորհրդատվական ընկերության՝ Ռուսաստանում 2022-ին Private banking-ի ոլորտի ճգնաժամին նվիրված ուսումնասիրության մեջ։

Մարդկանց թիվը, որոնք պատրաստ են Ռուսաստանում $1 միլիոնից ավելի իրացվելի միջոցներ պահել, մեկ տարվա ընթացքում 46,2 հազար առավելագույն ցուցանիշից նվազել է մինչեւ 37,8 հազար։

Ռուսաստանցիները 2022 թվականին օտարերկրյա բանկերի հաշիվներում 6,6 տրիլիոն ռուբլի են տեղադրել։ Ընդ որում, այդ միջոցների կեսից ավելին դուրս են բերել հենց ունեւոր քաղաքացիները։

Ռուսական փողերի ձգողության գլխավոր կենտրոն է դառնում Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։ Frank RG-ի վերլուծաբանների կողմից իրականացված հաճախորդների հարցման արդյունքներից հետեւում է, որ ունեւոր հաճախորդների 15,7%-ն արդեն օգտագործում է այս իրավասությունը, եւս 16,1%-ը նախատեսում է դա անել: Եվրամիության երկրներն ու Շվեյցարիան հեռանում են ասպարեզից։

Ռուսաստանից ունեւոր հաճախորդների կողմից օգտագործվող իրավասությունները.

  • ԵՄ երկրներ՝ 16,7%,
  • ԱՄԷ՝ 15,6%,
  • Ղազախստան՝ 14,7%,
  • Շվեյցարիա՝ 13,3%
  • Հայաստան՝ 12,1%

Իրավասությունները, որոնք նախատեսվում են օգտագործվել Ռուսաստանից ունեւոր  հաճախորդների կողմից.

  • ԱՄԷ՝ 16,1%,
  • Հայաստան՝ 7,5%,
  • Թուրքիա՝ 7,2%,
  • Ղազախստան՝ 6,5%
  • Չինաստան՝  4,4%։