Logo

Հայտարարվել է ֆլագման Xiaomi 13-ի և բրենդի նոր ժամացույցի ու ականջակալների թողարկման ամսաթիվը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:52 / 28.11.2022LifeTech
null

Բոլոր սարքերի լուսանկարներն արդեն համացանցում են:

Xiaomi-ն թողարկել է նոր շնորհանդեսի թիզերները, որտեղ պաշտոնապես կներկայացնի առաջատար սմարթֆոնները՝ Xiaomi 13-ը և MIUI 14-ը: Միջոցառումը տեղի կունենա մի քանի օրից՝ դեկտեմբերի 1-ին:

Թիզերներում կարելի է տեսնել սմարթֆոնի հարթ մետաղական ծայրերը և էկրանի շատ նեղ շրջանակը։ Պատկերները հիմնականում համահունչ են համացանցում սարքի՝ նախկինում հայտնված լուսանկարներին:

Ըստ ամենայնի, Xiaomi 13-ի փոխարեն Xiaomi 14-ի թողարկման մասին լուրերը չեն հաստատվի, չնայած հնարավոր է նույն սմարթֆոնը թողարկել տարբեր անվանումներով, տարբեր շուկաների համար։

Xiaomi Watch S2 announced: new dual-size design with multiple fashion  straps - TechGoing

Դեկտեմբերի 1-ին ֆլագմանի հետ միասին Xiaomi-ն ներկայացնում է նոր խելացի ժամացույց Watch S2-ը: Դա կլինի ամուր աքսեսուար՝ իր նախորդին համապատասխանող մետաղական պատյանով և կաշվե ժապավենով:

Եվ, գալիք մեկ այլ նորույթ է Xiaomi Buds 4 ականջակալը, որը կթողարկվի օրիգինալ կանաչ գույնով և իր տեսքով նման կլինի AirPods 3-ին։