Logo

Հազվագյուտ հեռախոսահամարը գնահատվել է 2 միլիոն դոլար 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:17 / 13.09.2022LifeTech
հեռախոսահամար

Չինական աճուրդը 2 միլիոն դոլարով «գեղեցիկ» հեռախոսահամար է վաճառում

Չինական Ali աճուրդի հարթակում հայտնվել է «սուպերգեղեցիկ հեռախոսահամար»՝ 2 մլն դոլար մեկնարկային գնով, հայտնում է My Drivers-ը։

Հազվագյուտ համարը բաղկացած է 15666666666 թվերից և գրանցված է China Unicom օպերատորի ցանցում։

My Drivers-ը նշում է, որ թվերի այս համակցությունը համարվում է ամենահաջողվածը Չինաստանում, ինչով էլ պայմանավորված է թանկ լինելը։ Աճուրդը կսկսվի հոկտեմբերի 10-ին։ Այս լոտի համար թույլատրելի նվազագույն առաջարկը 7,5 հազար դոլար է։

Բացի համարի վերջնական արժեքից, հաղթողը պետք է լրացուցիչ փոխանցի մոտ 55000 դոլար աճուրդի հարթակի հաշվին։

Թե ում է պատկանում 15666666666 համարն այս պահին, չի հաղորդվում։