Logo

ՀՀ բանկերը 3,18 մլն վճարային քարտ են թողարկել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:35 / 22.03.2023Հոդվածներ
null

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) ներկայացրել է «Հայաստանի բանկային համակարգը թվերով» պարբերականը, որը ներառում է ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

2022թ. վերջի դրությամբ ՀՀ բանկերի թողարկած վճարային քարտերի քանակը կազմել է 3.18 մլն

Այսպիսով, հրապարակված տվյալների համաձայն 2022թ. վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից թողարկված (գործող) վճարային քարտերի քանակը կազմել է 3,183,489, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 780,832-ով կամ 28.9%-ով, իսկ 2011թ. 977,748 քարտ ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2,205,741 քարտով կամ 225.6%-ով։

2022թ. վերջի դրությամբ ՀՀ բանկերի թողարկած վճարային քարտերի քանակը կազմել է 3.18 մլն

Ինչ կայանում է վճարային համակարգերին, ապա 2022թ. վերջի դրությամբ գործող քարտերի 47.5% բաժին է ընկնում VISA-ին, 23.2%՝ Mastercard-ին, 23.6%՝ ARCA-ին, և 5.8%՝ այլ քարտերի։

2022թ. վերջի դրությամբ ՀՀ բանկերի թողարկած վճարային քարտերի քանակը կազմել է 3.18 մլն

Arca վճարային համակարգին միացած է ՀՀ 16 առևտրային բանկ, Mastercard` 15 բանկ, Visa` 13 բանկ, American Express` 1 բանկ, Diners Club International` 1 բանկ, JCB` 1 բանկ, UnionPay` 1 բանկ։ Այլ քարտեր՝ 2 բանկ։

2022թ.-ին վճարային քարտերով կատարվել է 198,908,547 գործարք, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 63,359,728 գործարքով կամ 46.7%-ով։ Հավելենք նաև, որ 2011թ.-ին վճարային քարտերով գործարքների քանակը կազմել է 11,292,931։ 2021թ.-ի համեմատ ցուցանիշն աճել է 43.4%-ով կամ 50,230,159-ով։

2022թ. վերջի դրությամբ ՀՀ բանկերի թողարկած վճարային քարտերի քանակը կազմել է 3.18 մլն

ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով 2022թ.-ի ընթացքում Հայաստանում իրականացվել է 165,996,608 գործարք, արտասահմանում՝ 14,975,554 գործարք։ 2021թ.-ի համեմատ ցուցանիշն աճել է 68.2%-ով կամ 6,070,902-ով։ Արտասահմանում թողարկված քարտերի կողմից իրականացված գործարքների թիվն աճել է 64.9%-ով և կազմել 17,936,385։

2022թ.-ի ընթացքում Հայաստանում գործող բանկոմատների քանակն աճել է 4%-ով և կազմել 1,637, միևնույն ժամանակ POS տերմինալների քանակն աճել է 275.3%-ով և կազմել 68,888։