Logo

ՀՀ մաքսային բոլոր գործառույթները՝ մեկ վայրում․ ՊԵԿ-ը մեկնարկում է պիլոտային ծրագիր

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:12 / 23.03.2023LifeTech
null

«Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստում մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը: Այն իրականացվում է մաքսային հսկողության աշխատանքների պարզեցման, դյուրացման եւ դրա վրա ծախսվող աշխատաժամանակի նվազեցմանն ուղղված միջոցառումների շրջանակում:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ծրագրի շրջանակում «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստ առաքված բեռների բացթողնման համար անհրաժեշտ մաքսային բոլոր գործառնությունները՝ «փաստաթղթային հսկողություն եւ փաստացի զննում», կիրականացվեն անմիջականորեն «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստի տարածքում՝ հատուկ այդ նպատակով կահավորված սպասարկման սրահում:

Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման եւ տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ՊԵԿ-ը հորդորում է մաքսային գործառնությունների համար անհրաժեշտ վճարումները կատարել նախքան տերմինալ այցելելը՝ е-payments.am համակարգի միջոցով։