Logo

ՀՀ պետական եկամուտների 78%-ն 1000 խոշոր հարկատու

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:04 / 18.04.2023LifeTech
null

2022 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 1,5 տրլն ՀՀ դրամ կամ ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 78%-ը, որը 32%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության 2022 թվականի գործունեության կատարողականում:

«2022 թվականի մակարդակն անհամեմատ բարձր է ոչ միայն 2021 թվականի, այլ նաև դրան նախորդող, այդ թվում՝ տնտեսական առումով առավել բարենպաստ կամ մինչճգնաժամային համարվող ժամանակահատվածի նկատմամբ: Շուրջ 212,3 մլրդ ՀՀ դրամով կամ 32%-ով ավելացել է հարկային վճարումների ընդհանուր ծավալը 100 խոշոր հարկատուների մասով, իսկ ցանկի վերջին հարյուրյակում գտնվող հարկատուների վճարումները կազմել են շուրջ 28 մլրդ դրամ` 2021 թվականի համեմատ 10 մլրդ դրամով ավելի:

1000 հարկատուների ցանկում առաջին և վերջին հարյուրյակի ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի մեծության հարաբերակցությունը կազմել է 32 անգամ, որը նախորդ տարվա համեմատությամբ էականորեն ցածր է»,- ասվում է փաստաթղթում: