Logo

Հրապարակվել է ամենահզոր սմարթֆոնների վարկանշային ցուցակը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:34 / 02.09.2022LifeTech
ամենահզոր սմարթֆոններ

AnTuTu. Nubia Red Magic 7S-ը հանդիսանում է 2022 թվականի օգոստոսի ամենահզոր սմարթֆոնը։

Հանրահայտ բջջային բենչմարկ AnTuTu-ն հրապարակել է սմարթֆոնների վարկանիշի ամենամսյա թարմացում, որից հետևում է, որ այսօր ամենահզոր Android սարքը Nubia Red Magic 7S-ն է։ Այդ մասին հայտնում է iXBT պորտալը։

Nubia Red Magic 7S-ը, որը հիմնված է Snapdragon 8+ Gen1 պրոցեսորի վրա, ունի 16 և 512 ԳԲ օպերատիվ ու մշտական հիշողություն, մրցաշարային աղյուսակում վաստակել է 1 123 898 միավոր: Երկրորդ հորիզոնականում՝ 1 105 762 միավորով, Asus ROG Phone 6-ն է՝ հիմնված նույն պրոցեսորի վրա, նույն հիշողությամբ։ Երրորդ տեղում կրկին Nubia Red Magic 7S-ն է, բայց արդեն Pro տարբերակում։ Այս սմարթֆոնը հավաքել է 1 097 708 միավոր։

Լավագույն հնգյակում են նաև iQOO 10 Pro-ն՝ Snapdragon 8+ Gen1-ով, 12 ու 512 ԳԲ հիշողությամբ, և Lenovo Legion Y70-ը՝ նույն պրոցեսորով և 12 + 256 ԳԲ հիշողությամբ, համապատասխանաբար 1 093 988 և 1 090 208 միավորներով:

Լավագույն տասնյակը եզրափակում են iQOO 10-ը (1 081 711 միավոր), OnePlus Ace Pro-ն (1 072 462 միավոր), Moto X30 Pro-ն (1 072 163 միավոր), Xiaomi 12S Pro-ն (1 069 834 միավոր) և Xiaomi Mix Fold-ը (71 206 միավոր):