Logo

Իլոն Մասկը ճանաչվել է տարվա մարդ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 16.12.2021Լրահոս
87b88b17491467d7b3060fd89fa8cfbe ce 5825x3634x0x130 cropped 960x600 - Իլոն Մասկը ճանաչվել է տարվա մարդ

Բրիտանական Financial Times թերթը Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկին անվանել է 2021 թվականի մարդ։ Այս մասին հաղորդվում է հրատարակության կայքում։

Հրատարակության խմբագիրների խոսքով Մասկը նպաստել է «համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության մեջ պատմական տեղաշարժ-աճին».

«Ավտոմոբիլային արդյունաբերության ներկայացուցիչները մեզ երկար ժամանակ հիմարներ և խաբեբաներ էին համարում», – ասել է Մասկը թերթին։

Financial Times-ը նշում է, որ միլիարդատերը կտրուկ փոխել է ավտոարդյունաբերությունը և ապագայում լրջորեն կազդի կլիմայի, կառավարությունների և ներդրողների վրա: Լրագրողները նշել են նաև Մասկի հաջողությունները տիեզերքում և ակտիվ աշխատանքը Twitter-ում։

Ավելի վաղ Իլոն Մասկը դարձել էր Time ամսագրի տարվա մարդ։