Logo

Instagram-ն օգտվողներին կզգուշացնի հավելվածների խափանումների մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 12.10.2021Լրահոս
20211008 zaa s197 198 - Instagram-ն օգտվողներին կզգուշացնի հավելվածների խափանումների մասին

Instagram-ը, փորձարկման շրջանակներում, ամերիկացի օգտվողներին կտեղեկացնի, որ սոցիալական ցանցը խափանումների է ենթարկվում: Ֆունկցիայի փորձարկումը կտևի մի քանի տարի, դրա արդյունքների հիման վրա որոշում կկայացվի գործառույթն ավելի լայն լսարանի վրա տարածելու վերաբերյալ:

«Մենք փորձարկում ենք նոր գործառույթ, որի միջոցով մենք լրատվական կայքերում կտեղեկացնենք ցանցի խափանումների կամ տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաև երբ դրանք լուծված կլինեն», – ասված է հաղորդագրության մեջ: Այս դեպքում ծանուցումները կուղարկվեն միայն այն ժամանակ, երբ «մարդիկ տարակուսում են և պատասխաններ են փնտրում»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի  8-ին Facebook-ի և Instagram-ի աշխատանքը խափանվել էր: