Logo

iPhone-ի հավելվածները՝ Apple-ի թարմացված խանութում

14:09 / 21.06.2023LifeTech
null

Apple-ը դիզայնի որոշ փոփոխություններ է կատարել iOS-ի համար նախատեսված App Store-ում: Այժմ «Այսօր» (Today) ներդիրում գովազդը տեսանելի կլինի առաջարկների ցանկի հենց սկզբում:

Ինչպես տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը, «Today» ներդիրի առաջին հատվածում դեռ նախկինի պես ցուցադրվում է App Store-ի խմբագիրների ընտրած հավելվածը։ Առաջին գրառմանը հաջորդում է գովազդային բլոկը:

Նշենք, որ գովազդի հին բլոկն այլևս չի գործի, և բոլոր վճարովի արշավները կտեղափոխվեն նոր կատեգորիայի ներքո: Today ներդիրի գովազդի նոր ձևաչափը հասանելի կլինի հուլիսից iOS 16.4 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ներում:

App Store-ի Today ներդիրում գովազդը հայտնվել է անցյալ տարի, և գրեթե անմիջապես այնտեղ սկսեցին հայտնվել մոլախաղերի գովազդով բլոկներ։ Սա օգտատերերի շրջանում վրդովմունքի ալիք առաջացրեց, և Apple-ը դադարեցրեց այդպիսի գովազդ ցուցադրել այս բլոկներում։