Logo

Իռլանդիան ռեկորդային բարձր տուգանք է կիրառել Instagram-ի նկատմամբ  

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:32 / 06.09.2022LifeTech
Instagram-տուգանք

Երեխաների տվյալների սխալ մշակման պատճառով Իռլանդիան 405 մլն եվրոյով տուգանել է Instagram-ին։

Իռլանդիայի իշխանությունները որոշում են կայացրել 405 միլիոն եվրոյի չափով տուգանք կիրառել Instagram-ի նկատմամբ, հայտնում է Reuters-ը։ Հրատարակությունն այդ գումարը ռեկորդային է անվանել։

Տուգանքի պատճառ են դարձել անչափահասների անձնական տվյալների մշակման գործում ԵՄ տվյալների պաշտպանության մասին օրենքի (GDPR) խախտումները, որոնք մատնանշվել են 2020 թվականին սկսված հետաքննության արդյունքում։ Instagram-ը թույլ է տվել 13-17 տարեկան երեխաներին՝ ստեղծել բիզնես հաշիվներ, ինչը նրանց կոնտակտային տվյալները լռելյայն դարձրել է հանրային: Սոցցանցը մեղադրվում է նաև դեռահասների անձնական տվյալների բացահայտման այլ դրվագների համար։

Meta-ն, որին պատկանում է Instagram-ը, Reuters-ին հայտնել է, որ ավելի քան մեկ տարի առաջ թարմացրել է սոցցանցի ֆունկցիոնալությունը՝ համապատասխան անչափահաս օգտատերերի անձնական տվյալների մշակման վերաբերյալ GDPR-ի պահանջների: Ընկերությունը մտադիր է բողոքարկել Իռլանդիայի իշխանությունների որոշումը։