Logo

Ջեֆ Բեզոսի և Յուրի Միլների հիմնադրամները հակատարիքային ստարտափ են ֆինանսավորում

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 06.09.2021Լրահոս
47538421 0 image a 35 1630867342102 - Ջեֆ Բեզոսի և Յուրի Միլների հիմնադրամները հակատարիքային ստարտափ են ֆինանսավորում

Միլիարդատերեր Ջեֆ Բեզոսը և Յուրի Միլները ֆինանսավորում են կենսատեխնոլոգիական նորաստեղծ ընկերություն, որի նպատակն է ծերությունը հակազդելու միջոց գտնել: Altos Labs – այսպես է կոչվում ստարտափը, այն ստեղծվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում այս տարի և հավաքել է առնվազն 270 մլն դոլար՝ բջիջների վերածրագրավորման տեխնոլոգիայի ներուժի ուսումնասիրության համար՝ կենդանիների և, հնարավոր է, մարդկանց ժամանակը հետ շրջելու համար:

Ուսումնասիրությունը կատարում է Դոկտոր Շինյա Յամանական, որն առաջ է անցել բջիջների վերարտադրման ոլորտում հետազոտությունների արդյունքում՝ 2012 թվականին արժանանալով Նոբելյան մրցանակի:

Յամանական հայտնաբերել է, որ  բջջիջներին ավելացնելով ընդամենը 4 հատուկ սպիտակուց, նրանց կարելի է վերադարձնել ավելի վաղ վիճակի՝ սաղմնային ցողունային բջիջների հատկություններով, որոնք կազմում են նոր կենդանիների կյանքի կառուցվածքային տարրերը:

Ծերացման դեմ ցանկացած հետազոտության անհրաժեշտ կլինի նման «կենսաբանական ժամացույց»՝ տեխնիկայի արդյունավետությունը չափելու համար:

Ո՛չ Բեզոսին, ո՛չ Միլներին անծանոթ չեն լաբորատորիաներում ներդրումներ կատարելը, որոնք հակածերացման լուծումներ են փնտրում: 57-ամյա Բեզոսը նախկինում ներդրումներ էր կատարել Unity Biotechnology հակատարիքային ընկերությունում: Իսկ 59-ամյա Միլները ներդրումներ էր կատարել Facebook տեխնոլոգիական ընկերություններում և համահիմնադրել Mail.Ru ինտերնետային ընկերությունը, վերջին մեկ տարվա ընթացքում Milky Way Foundation-ի միջոցով ֆինանսավորել է երկարակեցության հետազոտություններ: