Logo

«Կարո՞ղ եք մեկ միլիոն դոլար մանրել». Մարկ Ցուկերբերգին նկատել են McDonald’s-ում

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 19.11.2021Լրահոս
d6ca3af7b5b64f57a738cbb5eaaf7bf6 scaled - «Կարո՞ղ եք մեկ միլիոն դոլար մանրել». Մարկ Ցուկերբերգին նկատել են McDonald's-ում

Սոցցանցերում զարմանում են, որ Ցուկերբերգն ընդհանրապես ուտում է, քանի որ գործարարին ռոբոտ են համարում։
Reddit-ի օգտատերերից մեկը պատմել է, որ McDonald’s ռեստորանում տեսել է Meta-ի հիմնադիր (նախկին Facebook) Մարկ Ցուկերբերգին կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ։ Նա նաև լուսանկար է հրապարակել:

Դեռևս մեմեր չկան, բայց Reddit-ում արդեն բավականաչափ կատակներ են շրջանառվում :)

«Մեկ McDonald’s, խնդրում եմ»:

«Կարո՞ղ եք մեկ միլիոն դոլար մանրել»:

«Մենք ընդունում ենք միայն Meta Stock-ը, պարոն»։

«Գանձապահ. պարոն, ձեր քարտը մերժվել է»:

«Ես կտրոն ունեմ»: