Logo

Կյանքը՝ մանրադիտակի տակ. հայտնի են Nikon Small World in Motion մրցույթի հաղթողները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:13 / 16.09.2022Հոդվածներ
Nikon Small World in Motion

VNews-ն ընտրել է 10 անհավանական տեսանյութ՝ ինֆուզորիաներով, նեյրոնների աշխատանքով և կենդանի օրգանիզմների փոքրագույն բջիջներով։

Nikon ընկերությունն անցկացրել է Small World in Motion 12-րդ մրցույթը, որը ցույց է տալիս կյանքը՝ մանրադիտակի տակ: Նմանատիպ միկրոլուսանկարչության մրցույթ գոյություն ունի 1975 թվականից, իսկ 2011-ին Nikon-ը կազմակերպել է առանձին մրցույթ տեսանկարահանողների համար։ Չկան կատեգորիաներ և հատուկ պահանջներ: Ժյուրիի համար գլխավորն ինքնատիպությունն է, նվիրվածությունը գիտական թեմաներին և տեխնիկական ճարտարությունը։

Այդ փիլիսոփայությունը հիանալի մարմնավորված է հաղթողի աշխատանքում. Արգենտինայից կենսաբան Էդուարդո Զատարան հիանալի տեսանյութ է ստեղծել զեբրաձկան ձվի մեջ նյարդային գագաթի բջիջների միգրացիայի ութժամյա դիտարկումից: Սաղմի զարգացման գործընթացը հնարավորինս հստակ ցուցադրելու համար հեղինակն օգտագործել է ֆլյուորեսցենտ:

Nikon-ի ներկայացուցիչները նշում են, որ տեխնոլոգիայի զարգացումը չի շրջանցում միկրովիդեոգրաֆիայի մրցույթը. ամեն տարի հեղինակների աշխատանքը դառնում է տեխնոլոգիապես ավելի կատարելագործված և մանրամասն, և Զատարի տեսանյութը դրա լավագույն ապացույցն է։

Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիացի հետազոտող Քրիստոֆ Լետերիեն՝ կապիկների բջիջների կուլտիվացիայի՝ 12 ժամ դիտորդական սեանսի ժամանակ: Տեսանյութում ցուցադրվում է պլազմային մեմբրանի (դեղին) և ԴՆԹ-ի (կապույտ)` 60 անգամ մեծացված պատկերը։

Երրորդ տեղում ծովային անեմոնի (ակտինիի) խայթող բջիջներում նեյրոնների աշխատանքի տեսանյութն է։

Ստորև ներկայացնում ենք մի շարք տեսանյութեր, որոնք գրավել են ժյուրիի ուշադրությունը.

Հոգեդելիկ տեսանյութ՝ Epsom աղի բյուրեղացմամբ։

Սարսափ առաջացնող տեսանյութ, թե ինչպես են խոտակերները հոշոտում սատկած մեղվին (Euglossini).

Մոծակների թրթուրները ձվերից դուրս են գալիս ջրի տակ։

Euplotes ցեղի ինֆուզորիաների շարժումը։

Ծովային բակտերիայի (Cellulophaga lytica)՝ արարչագործության կախարդանքին նմանվող աճի կառուցվածքային երանգներն ագարում։

Ծովային պլանկտոնի թրթուրները (Phyllodoce maculata)՝ խոշոր պլանով:

Եվ վերջում՝ զարմանալի տեսահոլովակ տարբեր աստիճանի խոշորացումներով, որոնք պատկերում են Spirostomum տեսակի ինֆուզորիաներին ջրի կաթիլում։

Ավելի շատ նման տեսանյութերի կարող եք դիտել Nikon Small World in Motion մրցույթի պաշտոնական կայքում: