Logo

Mastercard-ի հասույթն ավելացել է 11%-ով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:41 / 02.05.2023LifeTech
null

2023 թվականի առաջին եռամսյակում Mastercard-ն ավելացրել է հասույթը 11%-ով, սակայն ընկերության զուտ շահույթը նվազել է 10%-ով։

Ընկերության հասույթը հունվար-մարտին կազմել է $5,75 մլրդ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Ընկերության արդյունքներն արտացոլում են սպառողական ծախսերի շարունակական կայունությունը եւ արտասահմանյան ճանապարհորդությունների շարունակական վերականգնումը»,- նշել է Mastercard-ի գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Միբախը:

Ամբողջ աշխարհում Mastercard քարտերով տեղական արժույթով վճարումների ընդհանուր ծավալն առաջին եռամսյակում աճել է 15%-ով եւ կազմել է $2,1 տրլն: Անդրսահմանային գործարքների ծավալն աճել է 35%-ով։

Mastercard-ի զուտ շահույթն առաջին եռամսյակում կազմել է $2,36 մլրդ՝ նախորդ տարվա $2,63 մլրդ  համեմատ:

Շահույթի անկումը պայմանավորված է գործառնական ծախսերի ավելացմամբ, ինչպես նաեւ ընկերության պորտֆելի առանձին արժեթղթերի արժեքի նվազման հետեւանքով չիրացված վնասի ավելացմամբ: