Logo

Մայիսի 24-25-ը կանցկացվի Եվրասիական տնտեսական երկրորդ ֆորումը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:01 / 20.04.2023LifeTech
null

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է Եվրասիական տնտեսական երկրորդ ֆորումի անցկացման ժամկետները։

Օվերչուկը նշել է, որ ֆորումը կանցկացվի 2023 թվականի մայիսի 24-25-ը Մոսվկայում։ Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ ֆորումին կմասնակցի ավելի քան 2000 մարդ։

Ֆորումի օրակարգում են պլենար նիստը և 35 թեմատիկ քննարկումները։ Ուշադրության կենտրոնում են լինելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության ակտուալ հարցերը, ներառյալ գիտատեխնիկական համագործակցությունը, ֆինանսական ոլորտը, արդյունաբերությունը և ագրոարդյունաբերական կոմպլեքսը, կլիմայական օրակարգը, էներգետիկան, տեխնիկական կարգավորումները, Միության ներքին շուկայի զարգացումը, էլեկտրոնային առևտուրը, տարածաշրջանային համագործակցությունը։