Logo

Մեկնարկում է «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագրի հայտագրումը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
10:15 / 20.04.2023LifeTech
null

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է նոր ծրագիր՝ «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» և հայտարարում ծրագրի մեկնարկը։ Նախարարությունից հայտնում են, որ «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» կրթական ծրագիրը հնարավորություն կտա խորացնել գիտելիքները և կատարելագործել հմտությունները տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում։

Ծրագիրը նախատեսված է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների սովորողների համար։

2023 թվականին պիլոտային ծրագիրը կիրականացվի ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ,Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտների համար։

«Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագիրը կանցկացվի 2023 թվականի հուլիսի 24 - 30-ը։

Մասնակիցների ընտրությունը կկատարվի մոտիվացիոն նամակների միջոցով: Կնտրվեն տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված և որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։ Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր և խրախուսական նվերներ: 

Ճամբարին մասնակցությունն անվճար է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն է: 

Մասնակցության համար  անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

Գրանցվել կարելի է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների հետ նշված բնակավարերում նախատեսվող հանդիպումների ընթացքում՝ թղթային տարբերակով։