Logo

Meta-ի աշխատակիցները դժգոհում են Ցուկերբերգի «մոլուցքից», որը կարող է կործանել ընկերությունը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:39 / 12.12.2022LifeTech
null

Meta ընկերության աշխատակիցները զանգվածաբար բողոքում են ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգից անանուն Blind ֆորումում։ Այդ մասին հայտնում է Business Insider պորտալը։ Դժգոհ ակնարկների մի մասը կապված է կորպորացիայում աշխատողների կրճատումների և «մառախլապատ ապագայի» հետ, իսկ մյուսները մեղադրում են գործադիր տնօրենին մետավերսի հետ կապված «մոլուցքի» համար, որը ոչ մի լավ բանի չի հասցնի ընկերությանը:

«Մետավերսը կհանգեցնի մեր դանդաղ մահվան»,- ասել է անանուն օգտատերը, որը ներկայացել է որպես Meta-ի ավագ ծրագրային ինժեներ: «Մարկ Ցուկերբերգը միայնակ կսպանի ընկերությունը՝ մետավերսի օգնությամբ»,- համաձայնել են մյուս հեղինակները: Meta-ի մեկ այլ ինժեներ ասել է, որ Ցուկերբերգն «ընկերությանը տանում է սխալ ուղղությամբ»:

Մետավերսը նոր թվային աշխարհ է, որտեղ օգտատերերը կշփվեն միմյանց հետ՝ օգտագործելով խառը իրականության ականջակալներ: Մետավերսների ստեղծման գլխավոր ջատագովներից մեկը Meta ընկերությունն է։ Հայտնի է, որ Apple-ը նույնպես հետաքրքրված է այս տեխնոլոգիաներով և պատրաստվում է թողարկել սեփական VR/AR սաղավարտը, որը կարող է լույս տեսնել 2023 թվականին։