Logo

Նեյրոնային ցանցը 11-րդ դասարանի ամփոփիչ շարադրության ստուգարք է անցել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:07 / 14.12.2022Հոդվածներ
null

Ընդամենը մի քանի րոպե, և երեք փաստարկներով տիպային աշխատանքը պատրաստ է:

НИУ ВШЭ ճեմարանի ուսուցիչ Միխայիլ Պավլովեցն օգտագործել է GPT-3 նեյրոնային ցանցը և «Яндекс Переводчик»-ը՝ մի քանի րոպեում ամփոփիչ շարադրություն ստեղծելու նպատակով, որն ամեն տարի գրում են դպրոցի բոլոր շրջանավարտները: Նման տեքստերի պահանջները պարզ են․ 350 բառ տվյալ թեմայի վերաբերյալ, ընտրված  թեզ՝ հիմնավորված երեք փաստարկներով, որոնցից մեկը գրական է։

Որպես օրինակ նա ընտրել է «Ինչո՞ւ առաջընթացի ձեռքբերումները, որոնք մարդուն տալիս են հարմարավետություն, կարող են վտանգավոր լինել մարդկության համար» թեման։ Առաջին պարբերությունն այսպիսին էր.

«Առաջընթացի ձեռքբերումները, որոնք մարդուն տալիս են հարմարավետություն, կարող են վտանգավոր լինել մարդկության համար, քանի որ դրանք կարող են հանգեցնել ինքնագոհության և քննադատական մտածողության բացակայության: Երբ մարդիկ ընտելանում են տեխնոլոգիայի և հասարակության հարմարություններին, նրանք կարող են սկսել այդ ամենը համարել սովորական և կորցնել կյանքն առանց դրանց պատկերացնելու կարողությունը: Երևակայության այս բացակայությունը կարող է դժվարացնել մարդկանց մարտահրավեր նետել ստատուս քվոյին կամ հարմարվել փոփոխվող հանգամանքներին:
НИУ ВШЭ ճեմարանի ուսուցիչ Միխայիլ Պավլովեց / GPT-3 նեյրոնային ցանց»

 

Տեքստում այնուհետև բերված են փաստարկներ կյանքից և Օլդոս Հաքսլիի «Զարմանահրաշ նոր աշխարհ» անտիուտոպիայից: Եվ սա փաստարկներից միայն մեկն է. շարադրության մեկ այլ տարբերակում նեյրոնային ցանցը հիմնվել է Քորմակ Մաքարթիի «Ճանապարհ» և Մերի Շելիի «Ֆրանկենշտեյն» վեպերի վրա, երրորդ տարբերակում՝ Ջորջ Օրուելի «1984»-ի: Չնայած արդյունքը կատարյալ չէ, այն համապատասխանում է FIPI-ի բոլոր չափանիշներին: Դա հաստատել են նաև գործընկերները, որոնց Պավլովեցը խնդրել է գնահատել շարադրությունը. երկուսն էլ դրան «անցնող» գնահատական են տվել։

Վերջում հեղինակը հարցեր է տալիս ձեռագիր շարադրությունները գրագողության համար ստուգելու և այն մասին, թե ինչու են այդպիսի թեմատիկ շարադրություններն ընդհանրապես անհրաժեշտ, եթե նեյրոնային ցանցը հաղթահարում է դրանք առանց խնդիրների: