Logo

Nissan-ը նախատեսում է հավասարեցնել հիբրիդների և սովորական մեքենաների գները մինչև 2026-ը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:28 / 10.03.2023LifeTech
null

Ճապոնական Nissan կոնցեռնը նախատեսում է մինչեւ 2026 թվականը հիբրիդային մեքենաների գինը իջեցնել ներքին այրման շարժիչներով մեքենաների մակարդակին։ Այդ մասին տեղեկացնում է shropshirestar-ը։

Ընկերությունում մտադիր են դրան հասնել՝ արդիականացնելով արտադրական գործընթացը։ Մասնավորապես, նախատեսվում է հիբրիդների և ամբողջովին էլեկտրական մեքենաների էներգաբլոկների բաղադրիչները միավորել և արտադրել նույն հոսքագծում։

Ագրեգատների կատարելագործումը կնվազեցնի դրանց քաշը, կբարելավի մեքենայի վարման որակը, կնվազեցնի աղմուկի և վիբրացիաների մակարդակը վարման ընթացքում:

Մինչև 2030 թվականը Nissan-ը նախատեսում է թողարկել 27 նոր մոդել, որից 19-ը՝ էլեկտրական: