Logo

Նուբար Աֆեյանը՝ Forbes-ի ԱՄՆ ամենահարուստ 400 անձանց ցուցակում

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 08.10.2021Լրահոս
Բացառիկ
Noubar Afeyan - Նուբար Աֆեյանը՝ Forbes-ի ԱՄՆ ամենահարուստ 400 անձանց ցուցակում

Ամերիկահայ գործարար և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ընդգրկվել է Forbes-ի ամենահարուստ 400 ամերիկացու ցուցակում: Նա ցանկում ընդգրկված 44 նոր անձանցից մեկն է և հայտնվել է 212-րդ հորիզոնականում 3.7 մլրդ դոլար մաքուր եկամտով։

Նուբար Աֆեյանը Flagship Pioneering ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է: Ընկերությունը զբաղվում է նորարարություններով բժշկական և կենսաբանական գիտությունների բնագավառում։ Նա նաև Moderna ընկերության համահիմնադիրն ու նախագահն է, որը համավարակի շրջանում հայտնի դարձավ կորոնավիրուսի դեմ իր արտադրած պատվաստանյութով:

Աֆեյանը ծնվել է Բեյրությում 1962-ին։ Նրա ընտանիքը Մոնրեալ է տեղափոխվել 1975-ին, Լիբանանում քաղաքացիական պատերազմի պատճառով։ Նուբար Աֆեյանը նաև հայտնի է որպես ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիմնված «Ավրորա» հիմնադրամի համահիմնադիր։