Logo

Պատվաստումների 3-րդ դեղաչափի և հունվարի 1-ից կիրառվելիք նոր սահմանափակումների մասին. Առողջապահության նախարար

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 29.11.2021Լրահոս
32e94104b211c8a8994d91a23582ecb3 - Պատվաստումների 3-րդ դեղաչափի և հունվարի 1-ից կիրառվելիք նոր սահմանափակումների մասին. Առողջապահության նախարար

Առողջապահության նախարարությունը նախատեսում է որոշ սահմանափակումներ կիրառել ՀՀ մուտք գործող այն երկրների քաղաքացիների համար, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր` «օմիկրոն» շտամը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախատեսվում է արգելել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոտոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը ՀՀ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նախարարն ասել է, որ ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է խթանիչ դեղաչափը` «բուսթերը» ստանալ։ «Արդեն իսկ սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում որ խթանիչն է նախընտրելի կիրառել։ Այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել են ոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերով` (Moderna, Pfizer), խորհուրդ է տրվում նույն պատվաստանյութի խթանիչ կիրառել»,- ասել է նախարարը` հավելելով, որ կան քաղաքացիներ, որոնք երրորդ դեղաչափն արդեն իսկ ստացել են։

Նրա խոսքով` կարևոր է, որ առաջին հերթին խթանիչ ստանան ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները` քրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները։ Ավանեսյանը նշել է, որ դեռևս պարտադիր բնույթ չի կրում խթանիչի կիրառումը։ Դիմակ կրելու պարտադիր ռեժիմը դեռ կպահպանվի, քանի որ բոլոր հետազոտությունները վկայում են՝ դիմակներն արդյունավետ են։  Նախարարը հայտարարել է նաև, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի արդյունքով բացասական կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։