Logo

Փարիզում բացվում է Louis Vuitton-ի առաջին հյուրանոցը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:48 / 16.11.2022LifeTech
null

Louis Vuitton-ը նախատեսում է հինգ տարվա ընթացքում բացել իր առաջին հյուրանոցը Փարիզում։

Louis Vuitton շքեղ ապրանքանիշը նախատեսում է իր առաջին հյուրանոցը բացել Փարիզում` հայտնում է Women`s Wear Daily-ն:

Բրենդի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Բերկի խոսքով՝ ընկերության կորպորատիվ գրասենյակները կվերածվեն հյուրանոցային և մանրածախ համալիրի, ներառյալ աշխարհում առաջին Louis Vuitton հյուրանոցը և բրենդի ամենամեծ բուտիկը:

Նշվում է, որ հանուն այս գաղափարի, նորաձևության տունը ստիպված կլինի լքել կենտրոնական գրասենյակը, որը նայում է Փարիզի պատմական կենտրոնին՝ Էյֆելյան աշտարակից մինչեւ Աստվածամոր տաճար։

«Հյուրանոցի և խանութի ի հայտ գալն այն է, ինչ ցանկանում են մեր հաճախորդները մեզանից: Նրանք 24/7 փոխգործակցության կարիք ունեն»,- մեկնաբանել է Բերկը: