Logo

Pixel Fold-ը կներկայացվի I/O-ում. Google VS Samsung

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:43 / 20.04.2023LifeTech
null

Բոլորն անհամբեր սպասում են Google-ի առաջին ծալվող սմարթֆոնին: CNBC-ն ասում է, որ ըստ ստացված ներքին մարքեթինգային տվյալների՝ սմարթֆոնի բազմիցս հետաձգված պրեզենտացիան կլինի Google I/O-ի ժամանակ:

Ի՞նչ կարող ենք ակնկալել նոր սմարթֆոնից՝ ըստ CNBC-ի. ծալված վիճակում 5,8 դյույմանոց հեռախոս, որը բացվելիս ընդարձակվում է 7,6 դյույմ և սնուցվում է Google-ի Tensor G2 պրոցեսորով: Pixel Fold-ի արժեքը սկսվում է 1700 դոլարից՝ այն դարձնելով 1800 դոլար արժողությամբ Samsung Galaxy Z Fold 4-ի ուղղակի մրցակիցը:

Google-ն իր Pixel Fold-ը կներկայացնի I/O-ում: Այն կգերազանցի Samsung-ին՝ մարտկոցի հզորությամբ:

CNBC-ն նշում է, որ վերոհիշյալ երկու սմարթֆոնները կունենան մեկ կարևոր տարբերություն. Pixel Fold-ն օժտված կլինի ավելի մեծ ծավալով մարտկոցով, որն ըստ Google-ի՝ կծառայի 24 ժամ կամ մինչև 72 ժամ՝ ցածր էներգիայի ռեժիմում: Հաղորդվում է նաև, որ հեռախոսը կլինի ¾ անգամ ավելի ծանր՝ 10 ունց (մոտ 283 գ):

Google-ը նաև իր Pixel Watch-ը անվճար կառաջարկի իր գնորդներին հեռախոսը ձեռք բերելու դեպքում, ինչպես Samsung-ն է երբեմն անվճար նվիրում Galaxy ժամացույցներ իր ծալովի հեռախոսները վաճառելիս:

Ըստ աղբյուրների՝ Google Pixel Fold-ը հասանելի կլինի արդեն հունիսին:

Գրեթե կասկած չկա, որ Google-ը կցուցադրի Android 14-ը I/O-ի ժամանակ: Android 14-ն ամենայն հավանականության ավելի լավ աջակցություն կապահովի ծալովի հեռախոսներին: Առաջին հանրային բետա տարբերակներն արդեն հասանելի են: