Logo

Քիմ Ջոնսը և Դոնաթելա Վերսաչեն միավորել են Fendi-ն ու Versace-ն

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 27.09.2021Լրահոս
3f6b86323efecf6fa486aa8912dae313 ce 2000x1247x0x220 cropped 960x600 - Քիմ Ջոնսը և Դոնաթելա Վերսաչեն միավորել են Fendi-ն ու Versace-ն

Միլանի նորաձևության շաբաթին համակցված շոու են անցկացրել Versace և Fendi ապրանքանիշերը:

Դիզայներներ Դոնաթելլա Վերսաչեն և Քիմ Ջոնսը ոչ միայն միասին ցուցադրեցին հավաքածուները, այլև յուրաքանչյուրը կազմեց տարբեր ապրանքանիշերի հավաքածու՝ իրենց իսկ գեղագիտության մեջ, բայց հաշվի առնելով ապրանքանիշի  խորհրդանշանական տարրերը:

Միասին ստացվեց Fendace և Vendi. հավաքածուները ներառում էին փարձսարկումներ մոնոգրամներով և լոգոներով, դեկորատիվ տարրեր, ինչպիսիք են տպագրություններ մոնոգրամների և ոսկե շղթաների տեսքով:

Հավաքածուն ներառում էր ինչպես արական, այնպես էլ իգական հանդերձանք, մինչդեռ պոդիում էին հայտնվում սուպերմոդելներ Նաոմի Քեմփբելն ու Քեյթ Մոսը, Ջիջի Հադիդը, Էմբեր Վալետան, Շալոմ Հարլոուն, Կարեն Էլսոնը և Էսթեր Կանիադասը:

Versace-ն և Fendi-ն չեն պատկանում նույն ընկերությանը. առաջին ապրանքանիշը Capri Holdings-ի մաս է կազմում, երկրորդը՝ LVMH- ը: Gucci-ն և Balenciaga-ն նախկինում ցուցադրել են երկու շքեղ ապրանքանիշերի միաձուլում, սակայն այս երկու նորաձևության տները պատկանում են Kering-ին:

5be4fde8c55dc4b23c5702e3ea3779ba cropped 506x760 - Քիմ Ջոնսը և Դոնաթելա Վերսաչեն միավորել են Fendi-ն ու Versace-ն7a4ad1333fa7f911c098d41b2fd123e4 cropped 506x760 - Քիմ Ջոնսը և Դոնաթելա Վերսաչեն միավորել են Fendi-ն ու Versace-ն39dc143cceb1fd1cad655740d43304a9 cropped 506x760 - Քիմ Ջոնսը և Դոնաթելա Վերսաչեն միավորել են Fendi-ն ու Versace-ն