Logo

Ռուսաստանում զանգվածաբար սկսել են հայտնվել հռչակավոր բրենդների կեղծ կայքեր

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:21 / 30.08.2022LifeTech
բրենդների կեղծ կայքեր-ՌԴ

Շատ պորտալներ սպեկուլյացիա են անում՝ շահարկելով հայտնի ընկերությունների անունները:

Ռուսաստանում ավելի ու ավելի հաճախ են սկսել հայտնվել արտասահմանյան այն բրենդների տեսքով կայքեր, որոնք լքել են երկիրը, նշում է «Коммерсантъ»-ը։ Օրինակ՝ նման պորտալներում այցելուներին առաջարկվում է ապրանք պատվիրել երկրում չաշխատող IKEA խանութից կամ վճարել AppStore-ում հավելվածների գնումների համար։

Ըստ Group-IB-ի տվյալների՝ պաշտոնապես բրենդային առևտրով զբաղվողների անվան ներքո ապրանք առաջարկող խարդախների կայքերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 579%-ով: Ընդհանուր առմամբ, այսօր անբարեխիղճ վաճառողներն օգտագործում են համաշխարհային բրենդների ավելի քան 2100 անուն, այդ թվում՝ սպասարկման, հեռահաղորդակցության և բանկային հատվածի: 2021-ին կար ընդամենը 120 նման կայք: Այդ կայքերի կեսից ավելին շահարկում են կեղծ մրցանակների խաղարկություններ հայտնի ընկերությունների անունից:

«Ֆիշման» կիբերանվտանգային ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Գորելկինը նշել է, որ խարդախության ամենազանգվածային դեպքը տեղի է ունեցել երկրում թղթի պակասի ժամանակահատվածում։ Հետո կեղծ կայքերի թիվն ավելացել է հինգ անգամ։

Չնայած այն հանգամանքին, որ սրան զուգահեռ ներմուծման հետ կապված իրավիճակն աստիճանաբար բարելավվում է, և գնորդները կարող են ինքնուրույն տարբերակել օրինական ներմուծվող ապրանքները կասկածելի դիլերների առաջարկից, այդուամենայնիվ քաղաքացիներին խնդրում են չկորցնել զգոնությունը։ Իսկ մատակարարներին խորհուրդ է տրվում կապեր հաստատել հուսալի շուկաների միջոցով, այլ ոչ թե նոր հարթակներ բացել։