Logo

Ռուսաստանը ցանկանում է ատոմակայան կառուցել Վիետնամում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:56 / 10.04.2023LifeTech
null

Ռուսաստանը պատրաստ է օգնել Վիետնամին ինչպես մեծ, այնպես էլ փոքր հզորությամբ ատոմակայանների կառուցման հարցում՝ վիետնամական կողմի համապատասխան խնդրանքով: Հանոյում նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն՝ Վիետնամի ատոմային ճյուղի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է այն կարևոր դերը, որը միջուկային էներգետիկան կարող է ունենալ Վիետնամի էներգետիկ ինքնիշխանության ապահովման գործում։

«Նման որոշման ընդունումը թույլ կտա Վիետնամին ընդհուպ մոտենալ կլիմայական չեզոքության նպատակին», – մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը։