Logo

Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի գները ասիական և եվրոպական շուկաներում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:34 / 06.03.2023LifeTech
null

Աշխարհի խոշորագույն նավթ արտահանող Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի ապրիլի գները Ասիայի և Եվրոպայի համար։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։

Ըստ գործակալության՝ Arab Light-ի պաշտոնական վաճառքի գինը Ասիայի համար ապրիլին կաճի մինչև 2,5 դոլարով՝ հատելով Oman-Dubai-ինը, ինչը 50 ցենտով բարձր է մարտի գնից:

Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի պետական ​​ընկերությունը բարձրացրել է իր նավթի ապրիլյան մատակարարումների գինը դեպի հյուսիս-արևմտյան Եվրոպա՝ մեկ բարելի դիմաց 1 դոլարով: Միջերկրական ծովում գնորդների համար ICE Brent-ի համեմատ սահմանված գներն աճել են 0,3 դոլարով:

Սաուդյան Արաբիան յուրաքանչյուր ամսվա սկզբին ձևավորում է առաքման ժամանակացույց՝ հիմնվելով սպառողների պահանջների վրա, սակայն գնային քաղաքականությունը զգալիորեն վերանայվել է Ուկրաինայի իրավիճակի պատճառով, որն իր ազդեցությունն է թողել նավթի համաշխարհային շուկայի վրա: