Logo

«SpaceX»-ը սնանկացման եզրին է

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 01.12.2021Լրահոս
104763989 GettyImages 855370098 elon musk large - «SpaceX»-ը սնանկացման եզրին է

Գոհաբանության օրվա պատվին SpaceX-ի աշխատակիցներին ուղղված նամակում Իլոն Մասկը նկարագրել է Raptor հրթիռային շարժիչների մշակման հետ կապված վատ իրավիճակը, հաղորդում է CNBC-ն: Միլիարդատերը խոսել է «սնանկության ռիսկի» մասին։

Իլոն Մասկը վրդովված է SpaceX-ի առաջընթացի բացակայությունից Starship հրթիռի համար Raptor հրթիռային շարժիչների մշակման հարցում:

«Հաջորդ տարի մենք կկանգնենք սնանկության իրական ռիսկի առաջ, եթե Starship-ը չթռչի առնվազն 2 շաբաթը 1 անգամ», – ասվում է Մասկի նամակում:

Մասկը նաև հավելել է, որ արտադրական ճգնաժամը շատ ավելի վատ վիճակում է, քան նախկինում պատկերացնում էր։ SpaceX-ի ղեկավարները վերջերս ուսումնասիրել են Raptor ծրագիրը՝ աշխատանքից հեռացնելով SpaceX-ի ավագ փոխնախագահ Ուիլ Հելթսլիին:

«Մեզ անհրաժեշտէ մեր թիմի ամբողջ ուժը՝ վերականգնելու այն ամենն, ինչ իսկապես, աղետալի իրավիճակում  է գտնվում», – գրել է ընկերության հիմնադիրը: