Logo

Tesla-ն ռեկորդ է սահմանել

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 03.01.2022Լրահոս
Նոր ռեկորդ Tesla-ից

Tesla-ն այսօր հաղորդել է ռեկորդային եռամսյակային առաքումների մասին, որոնք զգալիորեն գերազանցում են վերլուծաբանների գնահատականները: Աշխարհի ամենաթանկարժեք ավտոարտադրողը 6-րդ եռամսյակն անընդմեջ ռեկորդային մատակարարումներ է գրանցել:

4-րդ եռամսյակում առաքվել է 308.600 էլեկտրական մեքենա, որը զգալիորեն գերազանցում է վերլուծաբանների կանխատեսումը՝ 263.026:

Առաքումները տարեկան կտրվածքով աճել են մոտ 70%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 30%-ով։

Մատակարարումների ավելացմանը նպաստել է Չինաստանում արտադրության արագ ընդլայնումը. Tesla-ն չինական արտադրության մեքենաներ է մատակարարում Եվրոպային և Ասիայի որոշ երկրներին: