Logo

Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի «Մարգարա» անցակետը կվերագործարկվի․ ՊԵԿ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:58 / 06.04.2023LifeTech
null

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը՝ 3-րդ երկրի եւ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Այլ պետական կառույցների հետ միասին իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ մաքսային ընթացակարգերը սահուն կիրառելու համար»,- ասել է Ռուստամ Բադասյանը: