Logo

Տիմոտի Շալամեն` Cartier ոսկերչական տան դեսպան

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 07.09.2021Լրահոս
c1561cd87bc353a52de29b2dc6f7f6e6 ce 1063x663x0x46 cropped 960x600 - Տիմոտի Շալամեն` Cartier ոսկերչական տան դեսպան

<Dune> ֆիլմի դերասան և աստղ Տիմոտի Շալամեն դարձել է Cartier -ի նոր դեսպանը: Այդ մասին հայտարարվել է Վենետիկի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որն էլ հովանավորում էր ոսկերչական տունը:

Շալամետը երկար ժամանակ ընկերություն է անում Cartier-ի հետ, և ապրանքանիշը նրան մեկ անգամ չէ, որ տրամադրել է զարդեր կարևոր իրադարձությունների համար. Օրինակ՝ դերասանը Cartier-ի զարդեր էր կրում BAFTA-ի և Ոսկե գլոբուսի կարմիր գորգին:

Վենետիկի փառատոնի ընթացիկ պրեմիերաներին Շալամեն արդեն հայտնվել էր ոսկերչական տան զարդերով՝  բրոշ և հնաոճ ադամանդե քորոց, թողարկված 1913 թվականին, ինչպես նաև ապրանքանիշի մատանիներ և ապարանջաններ: Այժմ դերասանը կշարունակի համագործակցել ապրանքանիշի հետ պաշտոնական միջոցառումներին:

«Մենք ուրախ ենք շարունակել մեր վաղեմի հարաբերությունները Տիմոտիի հետ՝ նրան հրավիրելով միանալ ոսկերչական տանը՝ որպես ընկեր»,- ասել է Cartier-ի ավագ փոխնախագահ և մարքեթնիգի բաժնի ղեկավար Առնո Կարեզը: «Տիմոտին կրքի, անկախության, լայնախոհության և ստեղծագործության տեր մարդ է, կյանքի խիզախ մոտեցումը, որն արտահայտված է իր մասնագիտական ​​ընտրությամբ և ազատ ոգով, ներսից համապատասխանում է Cartier-ի հիմնական արժեքներին»: