Logo

Twitter-ի օգտատերերը կկարողանան սոցցանցով զբաղվել բաժնետոմսերի և կրիպտոարժույթի առևտրով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:39 / 13.04.2023LifeTech
null

Twitter սոցիալական ցանցի օգտատերերը հարթակի միջոցով կկարողանան գնել և վաճառել բաժնետոմսեր, կրիպտոարժույթներ և այլ ակտիվներ։ Այս մասին հայտնել է eToro ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Յոնի Ասիան, որի հետ սոցցանցը գործընկերության պայմանագիր է կնքել։

CNBC-ի տվյալներով՝ այսօրվանից Twitter հավելվածում կհայտնվի նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին հետևել շուկայի վերլուծություններին, գնել և վաճառել ակտիվներ։ Ներկայումս արդեն հնարավոր է դիտել առևտրային որոշ տվյալներ իրական ժամանակում:

2022-ի հոկտեմբերի 27-ին Իլոն Մասկը հաստատեց Twitter-ը գնելու համար 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը: Դրանից անմիջապես հետո նա աշխատանքից ազատեց ընկերության ղեկավարության մի շարք անդամների, այդ թվում՝ գործադիր տնօրենին և ֆինանսական տնօրենին: Ինչպես հետևում է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալների բազայում տեղադրված փաստաթղթերից, Մասկը ցրել է նաև տնօրենների խորհուրդը և դարձել ընկերության միանձնյա ղեկավարը։