Logo

Twitter-ն Իլոն Մասկի X Corp-ի մաս է, փաստացի գոյություն չունի. Ֆլորիդայի դատարան

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:08 / 12.04.2023LifeTech
null

Twitter կորպորացիան, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, փաստացի դադարեց գոյություն ունենալ որպես անկախ ընկերություն Իլոն Մասկի՝ X Corp-ի հետ միաձուլվելուց հետո։ Այդ մասին հաղորդվում է Ֆլորիդայի շրջանային դատարանի հրապարակած որոշման մեջ։

«Համաձայն Քաղաքացիական դատավարության դաշնային կանոնների 7.1(ա)(1) բաժնի՝ ամբաստանյալ X Corp.-ի ներքոստորագրյալ փաստաբանը, որպես պատասխանող Twitter Inc.-ի իրավասու, հայտարարում է, որ Twitter Inc.-ը միացվել է X Corp.-ին և այլևս գոյություն չունի»,– նշված է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ ընկերությունների փաստացի միաձուլումը տեղի է ունեցել ապրիլի 4-ին։ Բացի այդ, կորպորացիան այժմ գտնվում է Նևադա նահանգում, այլ ոչ թե Դելավերում, որտեղ նախկինում գրանցված էր Twitter-ի գլխավոր գրասենյակը։

2022-ի հոկտեմբերի 27-ին Մասկը կնքեց 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարք՝ ձեռք բերելու Twitter-ը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը։ Նոյեմբերի 6-ին նա հայտարարեց իր մտադրության մասին՝ վճարովի հաշիվների ստուգում մտցնել՝ որպես Twitter Blue-ի իր բաժանորդագրության մաս: Նոյեմբերի 10-ին բաժանորդագրության վաճառքը կասեցվեց կեղծ օգտահաշիվների քանակի ավելացման պատճառով, սակայն արդեն դեկտեմբերին Twitter Blue-ի վաճառքը վերսկսվեց, բայց միայն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի օգտատերերի համար։