Logo

Վաճառվում է Հարի Փոթերի լոնդոնյան առանձնատունը․ Daily Mail

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:34 / 17.03.2023Հոդվածներ
null

Լոնդոնի հայտնի թաղամասում գտնվող առանձնատունը, որտեղ նկարահանվել են Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի մի քանի դրվագներ, վաճառքի է դրվել։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։

Հարի Փոթերի մասին ֆիլմում այս տունը պատկանում էր Սիրիուս Բլեքին՝ Բլեք ընտանիքի միակ ողջ մնացած անդամին, եւ ուներ ֆիլմային հասցե` «Լոնդոն, Գրիմո հրապարակ, 12»։

Գեորգիեւյան ոճով փոքրիկ ստուդիական բնակարանը գտնվում է Լոնդոնի Քլերմոնտ հրապարակում: Բնակարանն ունի ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց եւ լոգասենյակ։ Բնակարանից անմիջապես կարելի է գնալ այգի, որտեղ տան բնակիչները կարող են խորոված անել եւ ընկերների հետ հավաքվել։

Տանից ոչ հեռու գտնվում է Քինգս Կրոս կայարանը, որի գաղտնի հարթակից Հարի Փոթերն իր կախարդ ընկերների հետ գնացել են Հոգվարթսի դպրոց։ «Կախարդական» բնակարանի արժեքը 385 000 ֆունտ սթեռլինգ է։