Logo

Vivo-ի նոր սմարթֆոնն անվանել են բջջային լուսանկարչության «արքա».

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:13 / 15.11.2022LifeTech
null

Ice Universe ինսայդերը Vivo X90 Pro +-ը համարել է «բջջային տեսախցիկների հաջորդ արքան»։

Հայտնի ինսայդեր՝ Ice Universe-ը Twitter-ում հրապարակել է չհայտարարված Vivo X90 Pro + սմարթֆոնով արված լուսանկարների շարք։ Ըստ տեղեկատուի՝ թողարկումից հետո չինական ֆլագմանը կդառնա բջջային լուսանկարչության հաջորդ «արքան»։

Ընդհանուր առմամբ, Ice Universe-ը հրապարակել է ավելի քան 20 նկար՝ արված տարբեր պայմաններում։ Ինսայդերի ամենամեծ գովքը ձոնվել է գիշերն արված լուսանկարներին: Բլոգերը նրանց «զարմանալի» է անվանել «շատ մաքուր տեսարանի» պատճառով։

«Կիսվում եմ Vivo X90 Pro+-ով արված որոշ չխմբագրված լուսանկարներով:Հետո կհասկանաք, թե ինչու եմ հավատում, որ այս սմարթֆոնը կդառնա բջջային տեսախցիկների հաջորդ արքան»,- գրել է Ice Universe-ը։

Ըստ լուրերի՝ Vivo X90 Pro +-ը կստանա չորս հիմնական տեսախցիկ․ 50 մեգապիքսել հիմնական մոդուլ, 48 մեգապիքսել Sony IMX589՝ լայնանկյուն օպտիկայով, 50 մեգապիքսել Sony IMX758 սենսոր՝ դիմանկարային ոսպնյակով և 64 մեգապիքսել OmniVision OV64B սենսոր օպտիկական խոշորացման համար: Մոդուլներից առնվազն մեկը՝ հիմնականը, օպտիկա կստանա Zeiss-ից։

Vivo ֆլագմանի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 22-ին։ Այնուհետև ընկերությունը կհայտարարի նոր ապրանքների արժեքը։