Logo

«ВКонтакте»-ն գործարկում է VK Play Live սթրիմիգային հարթակը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:06 / 29.11.2022LifeTech
null

Twitch-ի ռուսական անալոգը՝ ստրիմերների աջակցման ծրագրով:

VK Play Live հոսքային հարթակը դուրս է եկել բետա փորձարկումից և այժմ հասանելի է բոլոր օգտատերերին: Այն աշխատում է «Видео ВКонтакте»-ի հեռարձակումներից անկախ և նախատեսված է հիմնականում սթրիմինգային խաղերի և երաժշտության համար:

Հեռարձակումները կարելի է որոնել հատուկ տեսախաղի կամ հեռարձակողի անվամբ, կամ էլ պարզապես թերթել ընթացիկ հոսքերի ցանկը:

Տեսանյութ դիտելու համար VK-ի թույլտվություն չի պահանջվում, բայց պետք է մուտք գործել, եթե ցանկանում եք բաժանորդագրվել հեղինակին, թողնել մեկնաբանություն չաթում կամ աջակցել նվիրատվության միջոցով:

Դեկտեմբերի 1-ից կմեկնարկի նաև փոքր և միջին բլոգերներին աջակցելու ծրագիրը, որոնց միաժամանակյա դիտողների առավելագույն թիվը չի գերազանցում 300 հոգին։ Հարթակը հաշվի կառնի նրանց վիճակագրությունը դեկտեմբերի 1-30-ը և կտրամադրի մրցանակներ՝ կախված ձեռք բերված մակարդակից։

Կարելի է սթրիմինգից արագ անցում կատարել VK Play խաղերի խանութ: Դրանում վճարովի խաղեր դեռ քիչ կան, բայց սպասվում է խոշոր էքսկլյուզիվ՝ Atomic Heart: