Logo

«ВКонтакте»-ն թարմացնում է օգտատերերի անձնական պրոֆիլի դիզայնը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:44 / 29.08.2022LifeTech
ВКонтакте-2022

«Ուշադրության կենտրոնում անհատականությունն է»։

«ВКонтакте»-ն, որպես հավելվածի գլոբալ թարմացման հաջորդ փուլի մաս, սկսել է նոր դիզայն ներդնել օգտատերերի անձնական պրոֆիլի համար: Այժմ այն դառնում է ինքնադրսևորման կենտրոն և լիարժեք թվային այցեքարտ։

Առաջին պլանում են օգտատիրոջ մասին հիմնական տվյալները, կոնտակտներին արագ անցնելու կոճակը և հաշվի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: Պրոֆիլի կառավարումը և տեղեկատվության խմբագրումը դարձել են ավելի հեշտ:

ВКонтакте-1

Պրոֆիլի շապիկը կարող է լինել լուսանկար կամ պատուհանից տեսարան, կարելի է վերբեռնել նկար սիրելի ֆուտբոլային թիմի հետ կամ որևէ այլ պատկեր։

Պրոֆիլի սեփականատերը կարող է ավելացնել մինի հավելվածներ՝ բաժանորդների համար լրացուցիչ ծառայություններով: Օրինակ՝ իլյուստրատորը կարող է առաջարկել անմիջապես իր պրոֆիլից շապիկների վրա փրինթների արագ պատվեր կատարել: 

ВКонтакте-2

Հեղինակները նաև հնարավորություն են ստացել արագ մուտք գործել տարբեր ձևաչափերի հրապարակումների հարթակներ․ մեկ կոճակ գործածելով կարելի է անմիջապես կատարել գրառում, տեղադրել լուսանկար, տեսանյութ կամ հոլովակ, ինչպես նաև սկսել հեռարձակում:

Օգոստոսի սկզբին «ВКонтакте»-ն թարմացրել է լրահոսը և ներկայացրել հաղորդագրությունների թարգմանության գործառույթը։