Logo

Ոչինչ չարտահանել ՌԴ, անգամ՝ խաղալիք․ Ճապոնիան սեղմում է օղակը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:12 / 05.04.2023LifeTech
null

Ճապոնիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ արտահանման պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Թարմացված ցանկը վերաբերում է ավիացիային, տիեզերական արդյունաբերությանը, անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ), պողպատե և ալյումինե արտադրանքին, օպտիկական մանրաթելերին, լուսանկարչական սարքավորումներին, խաղալիքներին, փազելներին և ձնագնացներին։

Այդ մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, արգելվում է Ռուսաստան արտահանել աստղադիտակներ, հեռադիտակներ, օպտիկական գործիքներ, կողմնացույցներ, նավիգացիոն գործիքներ։ Ցանկում ներառված են տեսախցիկներ, որոնք հատուկ նախագծված են ստորջրյա և օդային լուսանկարչության համար, ինչպես նաև գոլֆի սայլեր։

Նշվում է, որ սահմանափակող միջոցառումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 7-ից։